Jump to content

Ալեքսեյ Արակչեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Արակչեև
ռուս.՝ Алексей Аракчеев
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1]
ԾննդավայրGarusovo, Ռուսաստան[2]
Մահացել էապրիլի 21 (մայիսի 3), 1834[1] (64 տարեկան)
Մահվան վայրԳրուզինո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Defense (Russia)? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Alexey Andreyevich Arakcheyev Վիքիպահեստում

Արակչեև Ալեքսեյ Անդրեևիչ (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 4), 1769[1], Garusovo, Ռուսաստան[2] - ապրիլի 21 (մայիսի 3), 1834[1], Գրուզինո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, ժամիշխան Պավել I-ի և Ալեքսանդր I-ի արքունիքներում, կոմս, հրետանու գեներալ։ 1808 թվականից՝ ռազմական նախարար, 1810 թվականից՝ Պետական խորհրդի ռազմական գործերի դեպարտամենտի նախագահ։ Իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ամբողջ կառավարումը, բոլոր գործերի մասին անձամբ էր զեկուցում թագավորին։ Պետական պաշտոնյաները նշանակվում ու փոխվում էին նրա առաջարկով կամ խորհրդով։ Ալեքսեյն իր գործունեությամբ մարմնավորում էր ոստիկանական բռնապետությունը և բիրտ զինվորականությունը (այսպես կոչված արակչեևշչինան), որով վաստակել էր ժամանակակիցների ատելությունը։ Ալեքսանդր I մահից հետո Ալեքսեյը կորցրեց ազդեցությունը, սակայն արակչեևյան գործելակերպը պահպանվեց նաև Նիկոլայ I թագավորության ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 685
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Արակչեև» հոդվածին։